Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Մենք խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Այս մասին հայտարարություն  տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։

Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։