Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)

Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)

Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ստեփանծմինդա (Կազբեգի) մունիցիպալիտետում սպանության մեջ կասկածվողի հարազատները ծնկի իջան զոհի ընտանիքի առջև՝ ներողություն խնդրելու համար։ Այս պահի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ուրբաթ օրը կասկածյալի ընտանիքից մոտ երկու տասնյակ տղամարդ է եկել, այն տունը, որտեղ տեղի էր ունենում մահացածի հուղարկավորության արարողությունը։ Նրանք ծնկի են իջել և գլուխները խոնարհել։

Որոշ ժամանակ անց երկու ընտանիքների տարեց տղամարդիկ ձեռք են սեղմել և գրկախառնվել։ 

Ինչպես նշում են լրատվամիջոցները, Վրաստանում նման ժեստը համընդհանուր ընդունված սովորույթ չէ, սակայն լեռնային շրջաններում, ինչպիսին է Կազբեգին, որտեղ պատվի և համայնքային համերաշխության ավանդույթները հատկապես ուժեղ են, սա կարող է լինել հաշտեցմանն ուղղված քայլ և կանխել արյունալի թշնամության զարգացումը։

Կադրերը՝ այստեղ

Նշենք, որ հանցագործությունը տեղի է ունեցել Սուրբ Զատիկին՝ ապրիլի 20-ին։ Կազբեգիի շրջանում 47-ամյա Գիա Խաիկաշվիլին դաժանորեն սպանվել էր. նա ստացել էր տասըից ավելի դանակի հարված և շուտով մահացել հիվանդանոցում՝ արյունահոսությունից։