Ֆինլանդիայի խորհրդարանն ապրիլի 20-ին կսկսի քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցությունը

Ֆինլանդիայի խորհրդարանը՝ Էդուսկունտան, ապրիլի 20-ին ձեռնամուխ կլինի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի քննարկմանը: Այդ մասին հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացը նախաձեռնելու համար պետք է կողմ քվեարկի 200-տեղանոց խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը: Ֆիննական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ներկայում շուրջ 100 անդամ պատրաստ է կողմ քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 12 խորհրդարանականներ դեմ են հանդես գալիս: