Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական կետի մոտ

Ապրիլի 20-ի առավոտյան պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում. այդ մասին հայտնել է տեղական Aamaj News գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական կետի մոտ՝ Աֆղանստանի մայրաքաղաքի անվտանգության երկրորդ շրջանում: Գործակալությունը նշում է, որ պայթեցվել է ավտոմոբիլ, որը պատկանում էր երկրում իշխանության անցած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներին:
Նախնական տեղեկատվությամբ պայթյունի հետեւանքով վիրավորվել է մի քանի մարդ: