Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պոլիկլինիկաներին և հիվանդանոցներին տրամադրվել են մարդասիրական օգնության դեղեր

Blog Image

Առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին առողջապահության նախարարությունը հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` https://www.armed.am/publicdata/?pg=drugs:

Անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա  մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը  պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:

Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` https://www.moh.am/#1/8198:

Send