Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Վաղարշապատի ընտրությունների մասին

Blog Image

Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից հարգելի՛ քաղաքական ուժեր, լիազորներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ:

Նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։

Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելն արգելվում է:

Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին եւ 16-ին կարող են մնալ իրենց տեղերում:

Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Send