Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթին։
Այն ճանաչվել է անհետաձգելի և ուղարկվել Ազգային ժողով՝ հաստատման համար։
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը մեկնարկում է 2026 թվականից։ Համակարգի մասնակից կդառնան այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարներ, մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարին լրացած անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները։
Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդող 2 տարում, ավելի վաղ ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները 2026-27 թվականներին տարեկան կվճարեն 129 600 դրամ, 2028 թվականից՝ արդեն 164 400 դրամ։ Ավանեսյանն ասել էր, գումարի այս շեմերն են որոշվել՝ հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման տեմպերն ու պետական բյուջեի հնարավորությունները։
