Մոդրիչը դարձել է Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը

Մոդրիչը դարձել է Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել է «Սելթիկին»։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Խորվաթ կիսապաշտպանը դարձել է Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 37 տարեկան 54 օրական։