Փյունիկը առաջին խաղակեսից հետո պարտվում է Բազելին

Փյունիկը առաջին խաղակեսից հետո պարտվում է Բազելին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում հյուրընկալել է Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»․ գրում է ArmSport.am-ը։

Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները նույնիսկ սպառնացին Սալվիի դարպասին։ Հետագայում հանդիպումն ընթաում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։

Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը՝ աչքի ընկավ Անտոն Կադեն։

Առաջին խաղակեսի երկրորդ հատվածն անցավ գրեթե հավասար պայքարում։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։