Բժիշկը բացատրել է երիտասարդների շրջանում կաթվածի դեպքերի աճը

Բժիշկը բացատրել է երիտասարդների շրջանում կաթվածի դեպքերի աճը

Նյարդաբան Սեբաստիան Ամերիսը բացատրել է, թե ինչու է ամբողջ աշխարհում աճել երիտասարդների մոտ կաթվածի դեպքերի թիվը։

Նա այս մասին ասել է Infobae-ին։

«Երիտասարդներն ունեն ավանդական ռիսկի գործոններ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, ծխելը, շաքարախտը և բարձր խոլեստերինը», - բացատրել է Ամերիսը։

Բացի այդ, հիվանդության ավելի հաճախակի հայտնաբերումը կապված է վերջին ժամանակներում տարբեր ախտորոշիչ մեթոդների առկայության հետ։

Եզրափակելով՝ Ամերիսը նշել է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ են սթրես ապրում և նստակյաց կենսակերպ են վարում, ինչը նույնպես մեծացնում է ինսուլտի առաջացման ռիսկը։