Պուտինն ու Կատարի էմիրը քննարկել են սիրիական, պաղեստինյան խնդիրները

Պուտինն ու Կատարի էմիրը քննարկել են սիրիական, պաղեստինյան խնդիրները

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին։

Պաշտոնյան նշել է, որ Սիրիայի ղեկավարն այդ մասին իրեն ասել է Կատարում իրենց վերջին հանդիպման ժամանակ։

Թամիմ բեն Համադ Ալ Թանին ասել է, որ Սիրիան, անկասկած, շատ դժվար ժամանակաշրջան է ապրում։ «Եվ, իհարկե, մենք պետք է աջակցենք Սիրիայի նոր իշխանությունների ձգտումներին՝ ապահովելու համար այս երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ասել է Կատարի էմիրը։

Պուտինն ասել է, որ «Կատարի՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու նախաձեռնությունները, ցավոք, չեն իրականացվել, և մարդիկ շարունակում են մահանալ»։

«Ռուսաստանը նույնպես կարծում է, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել միայն պաղեստինյան պետության ստեղծմամբ»,- ասել է ՌԴ նախագահը։