Մոսկվայում անդրադարձել են Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույցին, ռուս-ամերիկյան բանակցություններին

Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի շուրջ երկխոսությունն ընթանում է, բայց դեռևս պայմանավորվածություններ չկան, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումները հիմնական ուղղությունն են, որով աշխատանքներ են տարվում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները բավականին դժվարությամբ են ընթանում»,- ընդգծել է Պեսկովը։
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ շատ երկրներ փորձում են խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, և որ «երկխոսությունն ընթանում է հարձակումների և ապատեղեկատվության պայմաններում»։