Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների ԱԳ նախարարների համաժողովը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների ԱԳ նախարարների համաժողովը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը:

Միջոցառմանը հրավիրված են ԱլԳ վեց երկրներից հինգը՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան:

Բելառուսը պատժամիջոցների պատճառով հրավեր չի ստացել:

Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։