Չինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից

Չինական պետական հիմնադրամները կրճատում են նոր ներդրումներն ԱՄՆ մասնավոր կապիտալում, գրել է «Financial Times»-ը՝ վկայակոչելով յոթ մասնավոր կապիտալի ղեկավարների։
Մոտեցման փոփոխությունը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքերի ֆոնին: Չինաստանի նկատմամբ 145 տոկոս մաքսատուրքեր են սահմանվել, որին Չինաստանը պատասխանել է 125 տոկոսով։
Հրաժարված ֆոնդերի թվում է«China Investment Corporation»-ը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է: Որոշ չինական հիմնադրամներ նույնպես ձգտում են բացառել ամերիկյան ընկերություններում ուղղակի ներդրումները, նույնիսկ եթե այդ ներդրումներն իրականացվում են այլ երկրներում գնման խմբերի կողմից, ասել են մի քանի աղբյուրներ: