Արցախի և Նախիջևանի սահմանին կուտակված զորքերը հենց այնպես չեն․ շուշեցի

«Շուշի Հայրենակցական Միության» նախագահ Աշոտ Հարությունյանն այսօր Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ ԱՀ Կառավարությունները մինչ այսօր չեն դատապարտել Ադրբեջանի պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։

«Երեք անձ սպանվեց՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Եվ երկու պետությունների Կառավարությունները չեն դատապարտվում Ադրբեջանի ահաբեկչությունը ինքնիշխան պետության տարածքում։ Ադրբեջանն անօրինական է գտնվում Արցախի տարածքում»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, որ էթնիկ զտման քաղաքականություն է գնում, վերջինս պատասխանեց՝  ողջունելի է Փաշինյանի վերջին շրջանի հայտարարությունները, սակայն ՀՀ-ն ժամ առաջ պետք է ճանաչի ԱՀ անկախությունը։ 

«Արցախի և Նախիջևանի սահմանին կուտակված զորքերը հենց այնպես չեն․ մեր ժողովրդին քնով թողնել չի կարելի, պետք է բացատրել, որ ցանկացած պահի կարող է պատերազմ  սկսվել, որին պետք է պատրաստ լինել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: