Ձեր ԱԳ նախարարն ասում էր՝ օկուպացնել կարելի է անգամ զուգարանը․ Արարատ Միրզոյանը՝ Կրպեյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միզոյանին՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ կառավարության անդամների իրար հակասող հայտարարությունների վերաբերյալ հարց ուղղեց․ 

«Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀՀ-ում ԱԳ նախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց․ «Այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի դեմ կա։ Ընդ որում՝ ԼՂ-ի դեպքում կա էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգ։ Նույն օրը ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլուխը գրառմամբ հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու։ Ո՞ր մեկդ է ստում, ուղիղ պատասխան է սպասում ՀՀ-ի ժոողովուրդը»:

Միրզոյանն արձագանքեց․

«Տիկին պատգամավոր, ես ոնց հասկանում եմ՝ ձեզ մոտ որոշակի ընկալման խնդիր կա օկուպացիա տերմինի հետ։ Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել, ես այն զբաղեցնում եմ։ Ես հիշում եմ, որ երբ դուք իշխանության մաս էինք, ձեր ԱԳ նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի է անգամ զուգարանը։ Այդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված, զբաղեցված։ Ինձ հետ խոսելիս, խնդրում եմ, այդ տերմիններին ուշադիր եղեք»։ 

Հարց ու պատասխանը վերածվեց բանավեճի։

Մանրամասն՝ տեսանյութում։