Ոստիկանական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան հանկարծակի հրդեհվել է

Մերձմոսկովյան շրջանում հրդեհվել է ոստիկանական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ «
Մոսկովյան շրջանի բաժանմունքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում բռնկվել է ոստիկանական ՈՒԱԶ-ը։ Հրդեհը կարող է տարածվել այլ մեքենաների վրա»,- ասվում է հրապարակման մեջ
։ Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Կոլոմնայում գտնվող Կոլիչևսկի ոստիկանության բաժանմունքի ավտոկայանատեղիում։ Հրկիզման վարկածը ստուգվում է։