Ռուսաստանում վթարի է ենթարկվել Superjet 100 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամներ

Հուլիսի 12-ին Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։
«Известия»-ի հաղորդմամբ, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կոլոմնայի շրջանում։
Օդանավն ընկել է Ապրակսինո գյուղի մոտ գտնվող անտառում, տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Ավիավթարի հետաքննությունը կիրականացնեն Միջպետական ավիացիոն կոմիտեն և «Ռոսավիացիան»։
Ինքնաթիռը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանել է «Գազպրոմ ավիա»-ին։
Տեսանյութն՝ այստեղ