Երբ «նախկիններն» ազատագրում էին Շուշին՝ Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզի ճանապարհին էր

«Միակ կարմիր գիծը, որ նախկին իշխանությունները գծել են իրենց իշխանության տարիներին, եղել է Երևանում ավտոկայանման կարմիր գծերը»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Երբ «նախկինները» ազատագրում էին Արցախը, մշակում էին Շուշիի օպերացիան, կառուցում էին Արցախի ՊԲ ու հայկական բանակը՝ իջևանցի Վահագն Ալեքսանյանը պատրաստվում էր մանկապարտեզ հաճախել: ՔՊ-ականները այբուբեն էին սովորում դպրոցում, երբ «նախկիները» 90-ականներին ադրբեջանական բանակին էին հաղթում և պետականության հիմքերը դնում:
Այսօր ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հրահանգով պիտակավորում են «նախկիններին»՝ փորձելով անգամ Քենեդիի սպանության մեջ մեղադրել այսօր փողոցներում և հրապարակներում պայքարող ընդդիմությանը: Ինչ են արել ՔՊ-ականներն ու անձամբ Վահագն Ալեքսանյանը ՀՀ-ի ու Արցախի համար 2018-2022թթ.-ին, կարելի է տեսնել անզեն աչքով՝ աղքատության աճ, արտագաղթ, հայաթափվող Արցախ, եռապատկված Եռաբլուր, հազարավոր փախստականներ և պատերազմի հաշվանդամներ, 11 միլիարդի արտաքին պարտք և ամեն օր հարստացող ՔՊ-ական վերնախավ:
ՔՊ-ականների իշխանության տարիները աղետ են հայոց պետականության և ՀՀ քաղաքացիների համար. գործող իշխանությունների քայլերի արդյունքում ՀՀ-ին ու Արցախին այնպիսի հարված է հասցվել, որ հայոց պետականության «վերքերը» վերականգնելու համար կպահանջվեն տասնյակ տարիներ:
Ալեքսանյանի և ՔՊ-ի համար ընդհանրապես չկան «կարմիր գծեր»՝ Շուշիում նամազ են անում, Սյունիքում ՝ադրբեջանական զորքեր են, իսկ ՔՊ-ականները պետություն հզորացնելու փոխարեն «կպնողական» ստատուսներ են գրում ընդդիմության դեմ:
Վահրամ Բագրատյան