Հրաչյա Սարգսյան. «Չհիշվողը»

Հրաչյա Սարգսյան. «Չհիշվողը»

2023-ի վերջը այն մոտ ժամանակահատվածն է, երբ տրանսպորտի հարցը 70-80 տոկոսով լուծված կլինի: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Եթե ՀՀ քաղաքացիների, երևանցիների շրջանում սոցհարցում անցկացվի, թե ով է այսօր Երևանի քաղաքապետը մեծամասնությունը կամ չի հիշելու Հրաչյա Սարգսյանին կամ հնչեցնելու է այլ անուն-ազգանուն: «Չհիշվող»՝ այսպես կարելի է բնութագրել բոլոր ՔՊ-ական կադրերին, ովքեր միմյանց փոխարինելով մեկնում են Արևմուտք՝ կյանքը վայելելու կամ Փաշինյանի «մեծահոգության» շնորհիվ անցնում են այլ աշխատանքի՝ մեկ այլ ոլորտ կազմաքանդելու համար:

Հրաչյա Սարգսյանը գրեթե ոչնչով աչքի չի ընկնում որպես քաղաքապետ. ժամանակ առ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրությունները հետաքրքիր չեն:

Երևանն ունի մի շարք չլուծված խնդիրներ՝ առաջնային խնդիրներից է տրանսպորտի վիճակը: Աֆրիկյան որևէ երկրի տրանսպորտային ցանց հիշեցնող երևանյան հասարակական տրանսպորտային ցանցը պետք է բարեփոխվի՝ Հրաչյա Սարգսյանը դա խոստանում է անել 2023թ.-ին՝ դեռ հարց է, այդ ժամանակ Փաշինյանն ու թիմը լինելու են իշխանության, թե ոչ:

ՔՊ-ականների խոստումները 2018թ.-ից սկսած մնացել են՝ ցիտելով դասականին «օդում կախված»: Իշխանափոխությունից հետո ՔՊ-ն կունենա շատ ազատ ժամանակ՝ մեմուարներ գրելու կամ արտերկրում իրենց կյանքը դասավորելու համար. ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին նմանատիպ կադրեր հարկավոր չեն:

Վահրամ Բագրատյան