Ո՞ր հիվանդությունների դեպքում է թուզը հակացուցված

Ո՞ր հիվանդությունների դեպքում է թուզը հակացուցված

Սննդաբան Ռիմմա Մոիսենկոն խոսել է այն մասին, թե ում է հակացուցված թուզը, հայտնում է Sputnik ռադիոն։ Մասնագետի խոսքով՝ թուզը սպիտակուց է պարունակում, որը կարող է իմունային համակարգի անցանկալի ռեակցիա առաջացնել։ Այս մրգի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ այն չի մարսվում

Թուզը չի կարելի ամեն օր օգտագործել։ Միանգամից կարելի է ուտել ոչ ավելի, քան երեք միրգ, հավելել է սննդաբանը։ Մոիսենկոյի խոսքով՝ թուզը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, ուստի այն մարդիկ, ովքեր տառապում են նյութափոխանակության խանգարումների հետ կապված հիվանդություններից, չպետք է ուտեն այն։

«Մասնավորապես, այն հակացուցված է մետաբոլիկ համախտանիշ, գիրություն, շաքարախտ ունեցողներին»,- ընդգծեд 1 բժիշկը։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում օգտագործել այս միրգը աղիների և ստամոքսի քրոնիկ հիվանդությունների սրման ժամանակ։