Զոհված Անդրանիկը մի քանի օրից կդառնար 36 տարեկան

Զոհված Անդրանիկը մի քանի օրից կդառնար 36 տարեկան

Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից է։

MediaHub-ի հետ զրույցում Նորաբացի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Բարի, ուժեղ, դուխով տղա էր։ Ամուսնացած չէր, երկու քույր ունի, հայրն ու մայրն էլ քիչ առաջ են իմացել։ 36-ամյակը մի քանի օրից է լրանալու։ Տեխնիկա ուներ, հողագործությամբ էր զբաղվում»,-պատմեց վարչական ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

Լիաննա Թորոսյան