Փաշինյանի «բանդաները»

Փաշինյանի «բանդաները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, որը փաստորեն սեփական բանդաներ է պահում՝ ընդդիմախոսներն պատժելու նպատակով։

Ի՞նչ է տեղի ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով»: Օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան և սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ … Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»:

Հին բարքերի վերադարձ

Դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլև աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Որևէ մեկը պատժված չէ, պաշտոնանկ արված չէ։ Քրեաօլիգարխիկ հոռի բարքերը ոչ միայն վերականգնվում են՝ ամբողջ ծավալով, այլևս ամբողջովին խրախուսվում են Փաշինյանի կողմից։ Վերջին ապացույցը՝ քրեական հեղինակության նշանակումը Վանաձորի համայնքապետի ԺՊ։

Վահրամ Բագրատյան