Հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է․ Աշոտյանը՝ «Հայաստանի պատմության» մասին
Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել ոչ միայն Սահմանադրությունը, նաև հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում։ Այս մասին այսօր իր գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու վերաբերյալ հարցին։
«Պետք ա կանխել բոլոր էդ փորձերը։ Նա պետք է չկարողանա փոխել մեր անցյալը, մեր բարոյականությունը, արժեքները, մշակույթը, պատմությունը։ Նա դա անում է, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը․ սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում