Բա խի՞ դիտողություն չեք անում․ ինձ ընդհատեց․ Աշոտյանը՝ դատավորին

Պարզվեց՝ էս քրեական գործով մենք ևս մեկ աննախադեպ ձեռքբերում ունենք։ Դատական դեպարտամենտը, որի լիազորությունների մեջ մտնում է գրեթե ամեն ինչ, բացի նրանից, որ մեկնաբանի կոնկրետ դատավորի որոշումները, իրեն իրավունք է վերապահում օրեր առաջ հանրային պարզաբանումով հանդես գալ Ձեր կատարած վճիռի հետ կապված։ Այս մասին այսօր իր դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դիմելով դատավորին։

«Պարզ է, որ ստիպված են արել, որովհետև կար հանրային մեծ հնչեղություն, որ տակ են տալիս հանրային փիառ պայքարում, որ հանրության ճնշող մեծամասնությունը գիտի, որ սա քաղաքական հետապնդում է»,-ասաց Աշոտյանը։
Մեղադրող կողմը , սակայն, Աշոտյանին ընդհատեց՝ նշելով,որ Աշոտյանի ասելիքը պետք է լինի քննարկված հարցերի վերաբերյալ։ 

«Ոչի՞նչ, որ ինձ ընդհատեց առանց Ձեր թույլտվության, բա խի՞ դիտողություն չեք անում»,-արձագանքեց Աշոտյանը։ 
Աշոտյանն ամեն դեպքում շարունակեց պնդել, որ դատական դեպարտամենտն իրավունք չուներ հայտարարություն անել վերջինիս գործի վերաբերյալ։

«Դուք եք այդ թուղթը տվել, թե չէ, ուղիղ հարց է»,-ասաց Աշոտյանը։ 
Դատավորն արձագանքեց՝ եթե հարցուպատասխան կա դատական դեպարտամենտի հետ, ապա պետք է իրենց դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում