ՔՊ-ն չի հուսահատվում, Զավենիչը «կա ու կա»

ՔՊ-ն չի հուսահատվում, Զավենիչը «կա ու կա»

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն այդքան էլ սպասելի չէին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: 50% և ավելի ձայն ստանալու հույս ունեցող ուժն այսօր հենման կետ է փնտրում, որպեսզի կարողանա պահպանել իշխանությունը մայրաքաղաքում։

Mediahub-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր վաղ առավոտից քննարկում է Արամ Սարգսյանի (Զավենիչի) ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցը։ Այն, որ այդ համագործակցությունը լինելու է, ՔՊ-ից ևս չեն հերքում, բայց և նշում են, որ դեռևս որևէ առաջարկ չի եղել այս ուժին։ 

Նշենք, որ այժմ իշխող ուժը ներկուսակցական հավաքներ է անում և փորձում վիճակն իր ձեռքում պահելու մեխանիզմ մշակել, իսկ «Հանրապետությունը» տարբեր հարցազրույցներում նշում է, որ չի բացառում որևէ ուժի հետ համագործակցությունը։ Այսպիսով, ՔՊ-ի «քույր» քաղաքական ուժը որոշակիորեն օրակարգ է ստեղծում, մինչև իշխող ուժը կկողմնորոշվի՝ ո՞ր ճանապարհով է գնում, քանի որ «Հանրապետության» ձայներից բացի ևս մեկ քվե է պետք Ավինյանին՝ քաղաքապետ դառնալու համար։ Ուստի նաև այժմ քննարկվում է, թե որ ուժից հնարավոր կլինի «մարդ գնել»։

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։