Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
«Ինձ մնում է միայն շնորհավորել ձեր սիրելիներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Բայց այս առանձնահատուկ օրը ես ուզում եմ մտածել ադրբեջանական բարբարոսության զոհ դարձած հայերի մասին։ Եկեք չմոռանանք նրանց մասին»,- գրել է Բուայեն։
Օրեր առաջ Վալերի Բուայեն Լաչինի միջանցքի փակման հետ կապված դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով խստորեն դատապարտել տեղի ունեցածը։