Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանի «ընկերը» «քցե՞լ» է Արսեն Թորոսյանին

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Դեռև 2021 թվականի հուլիսին մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում կառավարության առջև, պահանջելով կառավարությունից միջոցներ ձեռք առնել, որպեսզի «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ն վերադարձնի իրենց գումարները։

Ակցիայի մասնակիցները դեռևս 2019 թվականին գրանցված «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք նորակառույցում բնակարաններ էին ձեռք բերելու։

«Ավելի քան 80 քաղաքացուց 2019-ից սկսած մոտ 1,5 մլն դոլար ստացած ընկերությունն այսօր ո՛չ վերադարձնում է գնորդների ներդրած գումարները, ո՛չ էլ՝ շինարարությունն է ավարտին հասցնում, մինչդեռ, պայմանագրային պարտավորության համաձայն՝ բնակարանները պետք է շահագործման հանձնվեին դեռ  2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։

Ընկերության տնօրեն հանդիսացած Ռադիկ Գևորգյանի հետ կնքած կանխավճարի և փոխառության պայմանագրերն այդպես էլ իրավական ուժ չեն ստացել, չեն դարձել առք ու վաճառքի պայմանագրեր, իսկ ներկայում տնօրենը փոխվել է, քաղաքացիներն էլ նրան ոչ տեսել են, ոչ՝ լսել, միայն գիտեն՝ ոմն Էռնեստ է։
Ընկերությունից շենքի կառուցումը ձգձգելու փաստը սկզբում հիմնավորել են կորոնավիրուսի համավարակով, հետո՝ պատերազմով, հետո էլ՝ առաջացած ֆինանսական խնդիրներով»,- այսպես էին ասում տուժած քաղաքացիները։

Առաջին հայացքից Հայաստանում նման դեպքեր կրկին եղել են և արտասովոր ոչ մի բան չկա այս ամենում։

«Ասիամեգաստրոյ» ընկերությունը պետական գրանցում 2019-ին է ստացել։ Արդեն 2020-ին բաժնեմասերի 100 տոկոսը «ԷՌՆԵՍՏ ԿՈ»-ին է փոխանցվել, ըստ «ԷՌՆԵՍՏ ԿՈ» ընկերության տնօրեն Էռնեստ Ղազարյանի՝ «ձևական»։ Նրա խոսքով, ինքը «Ասիամեգաստրոյի» սեփականատիրոջը մեկ ու կես միլիոն դոլար պարտք է տվել՝ նախ մեկ միլիոնի շինարարական տեխնիկա, հետո՝ 500 հազար դոլար կառուցվող շենքում բնակարաններ ունենալու դիմաց։

«Ասիամեգաստրոյ» ընկերության տնօրենը Ռադիկ Նորիկի Գևորգյանն է, ով ունի Երևան քաղաքի գրանցում։

Դատալեքս տեղեկատվական հարթակից էլ տեղեկանում ենք, որ «Ասիամեգաստրոյ» ընկերության դեմ կա երեք հայց՝ գումարի բռնագանձման պահանջով, որոնք էլ բավարարվել են։

Բացի այդ, առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելու համար Ռադիկ Գևորգյանին ու նրա նախկին գործընկերոջը՝ Գեղամ Ասրանին մեղադրանք է առաջադրվել։ Պարզվում է, սա Գեղամ Ասրյանին առնչվող առաջին քրեական գործը չէ, մի այլ քրգործ էլ արդեն Ղազախստանում է հարուցվել, կրկին բազմաբնակարան շենքերի հետ կապված խարդախության համար։ 4 անձ է ազատազրկվել, իսկ ինքը՝ Ասրյանը, ըստ ղազախական լրատվամիջոցների, հետախուզման մեջ է։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, 2021 թվականին իր հայտարարագրում նշել է, որ ունի հանձնված փոխառություն ԱՍԻԱՄԵԳԱՍՏՐՈՅ ՍՊԸ-ին 19.380.000 դրամ գումար։ Ամենայն հավանականությամբ Արսեն Թորոսյանը ևս ցանկացել է բնակարան գնի վերոնշյալ ըներությունից։

Ամիսներ անց՝ 2021 թվականի նոյեմբերին, Արագածոտնի մարզպետի որոշմամբ Բյուրական համայնքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Ռադիկ Նորիկի Գևորգյանը։

Նշանակման որոշումը բարկացրել էր Բյուրականի բնակիչներին, ովքեր և դուրս էին եկել փողոց, պահանջելով որոշման չեղարկում։

Գյուղացիներից մեկը ասել էր.

«Ինքը գյուղում ներկայացել է որպես վարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ԺՊ: Մենք դեմ ենք իրեն, մենք ուզում ենք, որ Բյուրական համայնքի ղեկավարը լինի մեր համայնքի բնակիչ, ծանոթ լինի մեր գյուղի խնդիրներին, թեկուզ ԺՊ լինի: Ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը երբ փախած էր, Մոսկվա իմ տունն էր ապրում»։

Փաստորեն, վարչապետի ընկեր ներկայացած անձը, ով մեղադրվում էր խոշոր չափերով յուրացման մեջ, ոչ միայն պաշտոն է ստանում, այլ նաև Արսեն Թորոսյանի գումարներն է «մարսում»։

 

Send