Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը. Զգուշացումներից հետո այն խմբագրվել է. «Իրավունք»

Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը. Զգուշացումներից հետո այն խմբագրվել է.  «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջապես բեմ բարձրացավ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը: Սակայն աղմկոտ անոնսից հետո պարզվում է` հանդիսատեսի սպասելիքները բոլորովին չեն արդարացվել: Հայկ Մարությանի հիմնական թիրախը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կսմիթելը եւ ոչ ավել: Եվ, իհարկե, հումորի քողի ներքո` իր քաղաքապետ աշխատած շրջանն է «սրբացրել»:

Մինչդեռ շշուկներ են պտտվում, որ սա ամենեւին էլ այն չէր, ինչ պատրաստվում էր ներկայացնել Հայկ Մարությանը: Պարզապես, վերին օղակներից ինչ-ինչ զգուշացումներից հետո խմբագրվել է ներկայացման բովանդակությունը` արդյունքում ստանալով «ճ» կլասի հումոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում