2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերսկսեց Արցախը գրավելու իր փորձը։ Ռմբակոծվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ոչնչացվել կրոնական վայրեր։ Հայ պատանդները և գերիները խոշտանգումների են ենթարկվել։ Տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում կալանքի տակ։
Մենք հանդիպեցինք հայ զինվորներին, որոնք եղել են առաջնագծում, և իմ աչքերով ես տեսա այն վայրերը, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են ձեր հայկական հողեր։ Այս մասին ասուլիսում հայտարարեց բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նա նշեց, որ Արցախից տեղեկություններ է լսել, որ բնակիչներից շատերը ուշաթափվում են սովից։
«Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է էթնիկ և կրոնական զտումների աճող սպառնալիքի առջև։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը՝ գրավել ձեր հայրենիքը»,- ասաց նա՝ շեշտելով, որ Արցախից հետո հերթը Հայաստանինն է, քանի որ Բաքուն ձգտում է հայերին վտարել պատմական հողերից:
Մանրամասները՝ տեսանյութում