Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ավինյանը թմրամո՞լ է, կաշառքո՞վ է ազատվել բանակից. ստացել է արդյոք Առաքելյանը հարցերի պատասխանները

Այդ հարցերի պատասխանը չունեմ: Նպատակը նա էր, որ պետական պաշտոն զբաղեցնողները պետք է հանրային հաշվետու լինեն: Հուսով եմ Տիգրան Ավինյանը այդ հարցերին պատշաճ կպատասխանի. այս մասին ասուլիսում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության  նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին,թ ե արդյոք Տիգրան Ավինյանին իր կողմից մի քանի օր առաջ ուղղված հարցերը պատասխաններ ունեն, թե ոչ:

Նա ասաց, որ եթե ինքն ունենար հստակ փաստեր, ապա պնդումներ կաներ, և խորհուրդ տվեց լրագրողներին այդ հարցերն ուղղել Տիգրան Ավինյանին:

Նշենք, որ մի քանի օր առաջ Մեսրոպ Առաքելյանը մի շարք հարցեր էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ քաղաքացիների անունից: Դրանք էին՝ ճի՞շտ է, որ Դուք թմրանյութեր եք օգտագործում, ճի՞շտ է, որ Դուք բանակից ազատվել եք կաշառքով, ի՞շտ է, որ Դուք փայ ունեք մի շարք բիզնեսներում, մասնավորապես Բիլայնում և Ֆիրդուսի շենքերում, և այլն:

Send