Apple-ը բաժանորդագրությամբ կթողարկի իր սարքերը

Apple-ը բաժանորդագրությամբ կթողարկի իր սարքերը

Apple-ը նախատեսում է բաժանորդագրության սերվիս գործարկել իր սարքերի՝ սմարթֆոնների, պլանշետների եւ այլ սարքերի համար, հայտնում է Bloomberg-ը։

Apple-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձարկում է ծառայության գործարկման հնարավորությունը, հայտնում են ընկերության աղբյուրները, որոնք խնդրել են չհրապարակել իրենց ինքնությունը: Գործառույթը թույլ կտա օգտվողներին ուղղակիորեն բաժանորդագրվել սարքերին, այլ ոչ միայն թվային ծառայություններին, ինչպիսիք են Apple Music-ը կամ iCloud-ը: Նախագիծը մշակման փուլում է. ընկերությունը կարող է դրա մասին հայտարարել մինչև 2022 թվականի վերջ կամ հետաձգել հայտարարությունը մինչև 2023 թվական։

Ընկերության անանուն աղբյուրների համաձայն՝ Apple-ը վերջին մի քանի ամսվա ընթացքում փորձարկում է սերվիսի գործարկման հնարավորությունը: Գործառույթը թույլ կտա օգտվողներին ուղղակիորեն բաժանորդագրվել սարքերին, այլ ոչ միայն թվային ծառայություններին, ինչպիսիք են Apple Music-ը կամ iCloud-ը: Նախագիծը մշակման փուլում է. ընկերությունը դրա մասին  կարող է հայտարարել մինչեւ 2022 թվականի վերջ կամ հետաձգել անոնսը մինչեւ 2023 թվական։

Ինչպես նշել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, iPhone-ի կամ iPad-ի բաժանորդագրության ներդրումը լրջորեն կփոխի ընկերության ռազմավարությունը։ Այս պահին Apple-ն իր սարքերը վաճառում է կա՛մ ամբողջական գնով, կա՛մ ապառիկ կամ սուբսիդիաներով բջջային օպերատորներից։ «Դա կարող է օգնել Apple-ին ավելացնել եկամուտը եւ հեշտացնել սպառողների համար  նոր սարքերի վրա հազարավոր դոլարներ ծախսելու հնարավորությունը»,- ասել է Գուրմանը: Սպառողները կկարողանան իրենց iPhone-ները փոխանակել նորերի հետ ամեն տարի, երբ ընկերությունն ակտուալ մոդել թողարկի:

Փորձագետների կարծիքով՝ ծրագիրը կապված կլինի կոնկրետ հաճախորդի Apple ID-ին, նրա հաշվից ամեն ամիս որոշակի գումար կգանձվի։ Ըստ ամենայնի, վճարման չափը կապված կլինի սարքավորումների տեսակի հետ։ Bloomberg-ը նշել է, որ iPhone-ն Apple-ի եկամտի ամենամեծ աղբյուրն է. 2021 թվականին սմարթֆոնների վաճառքը ընկերությանը գրեթե 192 մլրդ դոլար է բերել։