Meta Platforms Inc-ը կհեշտացնի 3D գովազդն իր հարթակներում ապրանքանիշների համար

Meta Platforms Inc-ը կհեշտացնի 3D գովազդն իր հարթակներում ապրանքանիշների համար

Meta Platforms Inc-ը կհեշտացնի ապրաքանիշների համար 3D գովազդների թողարկումն իր Facebook եւ Instagram հարթակներում՝ էլեկտրոնային առեւտրով զբաղվող տեխնոլոգիական ընկերության հետ նոր համագործակցության միջոցով, փոխանում է Reuters-ը:

VNTANA-ի հետ ինտեգրումը թույլ կտա բրենդներին վերբեռնել իրենց արտադրանքի 3D մոդելները Facebook-ում եւ Instagram-ում եւ հեշտությամբ դրանք գովազդի վերածել, ասվում է VNTANA-ի մամուլի հաղորդագրության մեջ:

VNTANA-ի գործադիր տնօրեն Էշլի Քրաուդերի խոսքով՝ որոշումը մեկ քայլ առաջ է դեպի գովազդը մետատիեզերքում:

Meta-ն իր ապագան նվիրել է մետատիեզերքի ստեղծմանը, որի ավարտը կարող է մինչեւ տասը տարի տեւել:

Meta-ն ավելի վաղ համագործակցում էր ընդլայնված իրականության (AR) Modiface եւ PerfectCorp ընկերությունների հետ՝ բրենդներին օգնելու համար պարզեցնել 3D եւ AR գովազդը:

«Մետատիեզերքը, ըստ էության, տարածական ինտերնետ է,- ասել է Քրաուդերը:- Դա հնարավորությունների մի ամբողջ աշխարհ է, որը սկսվում է ձեր պրոդուկտների ճիշտ 3D մոդելներից»:

Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերը, ովքեր տեսնում են 3D գովազդը, կարող են, օրինակ, փոխգործակցել պայուսակի պատկերի հետ եւ տեղափոխել այն՝ իրը բոլոր տեսանկյուններից դիտելու համար:

«Ինչ-որ իմաստով սա պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ կարող եք ակնկալել ապագա սարքերից, ինչպիսիք են AR ակնոցները»,- ասել է Meta's Reality Labs ստորաբաժանման մեջ ընդլայնված իրականությամբ գործընկերության տնօրեն Քրիս Բարբուրը:

Նախքան VNTANA-ն Meta-ի հետ ինտեգրումը գովազդատուները պետք է վերաֆորմատեին իրենց 3D ֆայլերը՝ Meta-ի գովազդային համակարգերի հետ համատեղելի դառնալու համար: Քրաուդերի խոսքով՝ ապրանքանիշերն այժմ կարող են օգտագործել VNTANA ֆայլերը հեշտությամբ վերբեռնելու եւ դրանք գովազդի վերածելու համար՝ առանց 3D պատկերների հետ աշխատանքի ոլորտում տեխնիկական գիտելիքների: