Ինչո՞ւ Ազարը չգնաց Ռոնալդուի և Մեսսիի ճանապարհով․ բելգիացին պատմել է իր ծրագրերի մասին

Ինչո՞ւ Ազարը չգնաց Ռոնալդուի և Մեսսիի ճանապարհով․ բելգիացին պատմել է իր ծրագրերի մասին

Ինչու Էդեն Ազարը չմիացավ Լիոնել Մեսսիին MLS-ում կամ Կրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում: «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը բացատրել է 32 տարեկանում թոշակի անցնելը: Գրել է Goal-ը։

Բելգիայի հավաքականի նախկին խաղացողը զարմացրել էր ֆուտբոլային աշխարհը, երբ հայտարարել էր իր կարիերան ավարտելու մասին ընդամենը 32 տարեկանում:

Նա Մադրիդի «Ռեալի» կողմից ազատ էր արձակվել որպես ազատ գործակալ «Սանտյագո Բեռնաբեուում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո, և որոշում էր կայացրել կախել խաղակոշիկները նոր ակումբ գտնելու փոխարեն:

Խոսվում էր այն մասին, որ Ազարը տեղափոխվում է Ամերիկա կամ Մերձավոր Արևելք, որտեղ շատ փողեր ու ծանոթ դեմքեր կարելի է գտնել: Ազարը լրագրողներին պատմել է այդ ենթադրությունների մասին Դիդյե Դեշամի և Ռոբերտ Պիրեսի հետ բարեգործական հանդիպման մասնակցելու հետո. «Ես փողի համար ոչ մի տեղ չէի խաղա: Ես 32 տարեկան եմ, և իմ առջև մի ամբողջ կյանք կա, որ վայելեմ խաղադաշտերից հեռու»:

Ազարը նաև անդրադարձել է «Ռեալում» անցկացրած տարիներին. «Երբեք հեշտ չէ նման որոշում կայացնելը, բայց ես չեմ պատրաստվում ասել, որ դա դժվար էր: Դա մի բան է, որի մասին ես շատ էի անդրադարձել, ես ունեի ինձ ճանաչող մարդկանց աջակցությունը, որոնք գիտեն, որոնք գիտեն, որ ես իսկապես ուզում եմ այլ բաներով զբաղվել իմ կյանքում ֆուտբոլից դուրս: Անցած մրցաշրջանը բարդ էր, և երբ ես հեռացա ազգային ընտրանուց, արդեն ամեն ինչ մտածված էր։ Ես այլևս հաճույք չէի ստանում մարզումների գնալուց, և քանի որ քիչ էի խաղում, դա ավելի բարդացավ»: