Ո՞վ է արժանի «Ոսկե գնդակին»․ Գվարդիոլան խոսել է Մեսսիի և Հոլանդի մասին

Ո՞վ է արժանի «Ոսկե գնդակին»․ Գվարդիոլան խոսել է Մեսսիի և Հոլանդի մասին

Պեպ Գվարդիոլան արտառոց պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն արժանի է «Ոսկե գնդակը» նվաճելուն։

«Սիթիի» մարզչին հարցրել են. «Ես գիտեմ, որ Դուք ֆուտբոլում անհատական մրցանակների երկրպագու չեք, բայց 10 օրից տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձման արարողությունը, և կան երկու անհավանական պատմություններ»:

«Մեսսին Արգենտինայի հետ, իսկ Հոլանդը՝ այստեղ՝ թրեբլով, եթե ձայն ունենայիք, ո՞ւմ օգտին կքվեարկեիք»,- հարցրել է լրագրողը։

Գվարդիոլան պատասխանել է. «Հահահա. Դուք այնքան զվարճալի եք»:

«Ես միշտ ասել եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է լինի երկու բաժին․ մեկը՝ Մեսսիի համար, իսկ հետո փնտրեք մյուսներին։ Այսպիսով, Հոլանդը պետք է հաղթի, այո: Մենք նվաճեցինք թրեբլը, իսկ նա 50 միլիոն գոլ խփեց։ Մեսսիի վատագույն սեզոնը լավագույնն է մնացածի համար»,- նշել է նա։

Նա հավելել է. «Նրանք երկուսն էլ արժանի են դրան, ի՞նչ եմ կարող եմ»: