ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
Նիստին մասնակցում է նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց՝ չէր կարող չմասնակցել, քանի որ Սեդա Սաֆարյանի հետ ճանապարհ է անցել։
«Փաստն այն է, որ դուք չեք կարողացել ներել Սեդա Սաֆարյանին։ Փաստը Սեդա Սաֆարյանն է»,- նշեց Քոչարյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նա նկատեց՝ օրենքի նախագիծը բերելն արդյո՞ք անձնական չէ։
«Գուցե Ձեր կողմից անձնական չէ։ Բայց Ձեր լիդերի կողմի՞ց էլ»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց՝ ինքն էլ է աշխատել Սեդա Սաֆարյանի հետ, ու հարցը խեղաթյուրել պետք չէ։
«Սեդա Սաֆարյանը փաստ չէ, նա անձ է»,- շեշտեց Մինասյանը։
Բացի այդ, նշեց նա, անընդհատ վկայակոչելով երկրորդ նախագահի անունը փաստերը փոխել չի ստացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։