ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը ներկայացրեց փաստաբաններ Սոս Հակոբյանի ու Արսեն Բաբայանի ներկայացրած միջնորդությունում ներառված փաստարկները։
Նրա խոսքով՝ իրավական նշանակություն ունի որոշման նախագծի ընտրությունը։
Ըստ Մինասյանի՝ Սաֆարյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, բայց նա մինչև 2023-ի հունվարի 27-ը շարունակել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
«Բայց օրենքն արգելում է ՍԴ դատավորի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելը»,- նկատեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։