Փաշինյանն այցելել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոց (տեսանյութ)

Փաշինյանն այցելել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոց (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության ​համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»: