Գերմանիայում հայ, ռուս եւ ուկրաինացի են ձերբակալվել լրտեuության կասկածանքով

Գերմանիայում հայ, ռուս եւ ուկրաինացի են ձերբակալվել լրտեսության կասկածանքով:
Մայնի Ֆրանկֆուրտում «հետախուզական գաղտնի գործունեության» համար ձերբակալվել են ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն, Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն և ուկրաինացի Ռոբերտ Ա.-ն: Հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Նրանք բերման են ենթարկվել հունիսի 19-ին։
Մեղադրյալները կասկածվում են արտասահմանյան հետախուզության համար աշխատելու մեջ։ Նրան վերագրվող հոդվածով առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ազատազրկումն է։ Գերմանիայի գլխավոր դատախազությունը չի հստակեցրել, թե որ երկրի հետախուզական ծառայության հետ, ըստ մեղադրող կողմի, նրանք համագործակցել են։