Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել հայկական կողմին․ հայտնի է պատճառը

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել հայկական կողմին․ հայտնի է պատճառը

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին: Հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը։

Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետի հանդիպումը Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ:

Այս շրջանակում էլ փոխանցվել է բողոքի նոտան։

Ըստ ամենայնի, դրա պատճառը հունիսի 20-ին Բելառուսի դեմոկրատական ​​ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վիլնյուսում կայացած հանդիպումն է եղել։

«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներն ու համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից համապատասխան նոտա է ուղարկվել հայկական կողմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ զրույցը «շոշափել է հումանիտար հարցեր և ընդգծել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերը»։