Ավագանու անդամներին մանդատներից զրկելու որոշումը բողոքարկելու ենք․ Սուքիասյան
Ավագանու անդամներին մանդատներից զրկելու որոշման վերաբերյալ հարկ եմ համարում խմբակցության անունից հայտարարել, որ որոշումը համարում ենք հակաիրավական և բողոքարկելու ենք դատական կարգով: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա նաև անդրադարձավ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող ու զեկուցվող հարցերին: «Մենք նոյեմբերին ավագանու նիստի ժամանակ ենք հայտարարել, որ մեզ համար սկզբունքորեն անընդունելի են չզեկուցվող հարցերը։ Անգամ այն հարցերը՝ հայտնի մարդկանց անուններով փողոցների անվանակոչման վերաբերյալ, տանել չզեկուցվողի հարթություն, դետալային լուսաբանում է ենթադրում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում