Մշտապես տրանսպորտից օգտվողների համար սակագինը պետք է չվերանայվի․ փոխքաղաքապետ
Մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, որ ունենք կատարյալ տրանսպորտային համակարգ։ Գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ մենք գործող շարժակազմը փոփոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով, այլ այսօր էլ սուբսիդավորվում է համայնքային բյուջեից։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Նոր շարժակազմն ու նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր։ Մշտապես տրանսպորտից օգտվողների համար և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը պետք է վերանայվի մինիմալ կամ անգամ չվերանայվի»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում