Դերասան Ժերար Դեպարդյեն հարցաքննության է կանչվել ոտնձգությունների գործով․ ի՞նչ է հայտնի

Ժերար Դեպարդյեն հարցաքննության է կանչվել ոտնձգությունների գործով և կարող է կալանավորվել: Հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։
Խոսքը սեռական ոտնձգության երկու դրվագների մասին է, որոնք, մեղադրանքի համաձայն, տեղի են ունեցել 2014 և 2021 թվականներին նկարահանումների ժամանակ երկու տարբեր կանանց հետ։ Դերասանը հերքել է բոլոր մեղադրանքները։
Հանրահայտ դերասանը ոստիկանների հսկողության ներքո է։
Ավելի վաղ Դեպարդյեի պաշտպանության համար հանդես են եկել Պիեռ Ռիշարը, Նատալի Բայը, Կարլա Բրունին ու ևս 47 դերասաններ ու մշակութային գործիչներ: