Այն, ինչ մենք ունենք օրինական է, չենք թաքցրել և խոսել ենք դրա մասին․ Լևոն Քոչարյան

Այն, ինչ մենք ունենք օրինական է, չենք թաքցրել և խոսել ենք դրա մասին․ Լևոն Քոչարյան

Ընդդիմության օրակարգը այս պահին, կարծում եմ, իշխանության սխալները վեր հանելն է, որովհետև մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չեն կամ չեն պատկերացնում որոշ հարցեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մեր բնակչության զգալի հատվածի համար կտրուկ գործողությունները լավ չեն ընդունվում։ Ուզում են ավելի բանավեճ տեսնեն, փաստարկված մոտեցումներ տեսնեն փողոցային գործողությունների հետ զուգահեռ։ Իշխանությունը եկել, ամենը ստուգել է։ Այն, ինչ մենք ունենք, օրինական է, չենք թաքցրել և խոսել ենք դրա մասին»,- ասաց Քոչարյանը։