Надеемся на Ваше понимание. Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին

Надеемся на Ваше понимание. Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Mediahub-ի տեղեկություներով՝ Սիմոնյանը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին նամակ է հղել այս առիթով, որի մեջ գրված է եղել․ «Надеемся на Ваше понимание»: