Զգուշացում հանգստացողներին. արգելվել է լողալը Գելենջիկի և Անապայի լողափերում

Զգուշացում հանգստացողներին. արգելվել է լողալը Գելենջիկի և Անապայի լողափերում

Գելենջիկի բոլոր 69 լողափերի տարածքում լողալու արգելք է մտցվել. հայտնել են քաղաքապետարանից։

«Գելենջիկի և շրջանների բոլոր 69 լողափերում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ծովում լողալու արգելք է մտցվել: Այդ մասին են վկայում լողափերի կարմիր և սև դրոշները, ինչպես նաև զգուշացնում են փրկարարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սև ծովի ափին Անապայում նույնպես սահմանափակվում է լողալը փոթորիկների և հոսանքների պատճառով։

Կրասնոդարի երկրամասում մինչև հուլիսի 29-ը գործում է վատ եղանակի մասին նախազգուշացում:

Օդերեւութաբաններն այս ժամանակահատվածում կանխատեսում են անձրև, կարկուտ, ամպրոպ, քամու ուժգնացում, հնարավոր է նաև գետերի մակարդակի բարձրացում։ Կա տորնադոյի առաջացման վտանգ:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld