Սուրբ Ծնունդն Ուկրաինայում կնշվի այլ օրացույցով. Զելենսկին ստորագրել է նոր օրենք

Զելենսկին Ուկրաինայում Սուրբ Ծնունդը նշելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ է ստորագրել, համաձակն որի այն կնշվի դեկտեմբերի 25-ին. այդ մասին հաղորդվում է Գերագույն Ռադայի կայքում։
Նախագծի բացատրական գրության մեջ նշվում էր, որ երկար ժամանակ Ուկրաինայի բնակիչներին «կյանքի գրեթե բոլոր ոլորտներում պարտադրված է ռուսական գաղափարախոսությունը»։
Զելենսկին ավելի վաղ պաշտպանել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու որոշումը՝ անցնելու այս օրացույցին և հրաժարվել հունվարի 7-ին Սուրբ Ծննդյան տոնակատարությունից։
Օրինագիծը նախատեսում է նաև Ուկրաինայի պետականության օրը տեղափոխել՝ հուլիսի 28-ից հուլիսի 15-ը, իսկ Ուկրաինայի պաշտպանների օրը՝ հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 1-ը: