Բժիշկը զգուշացրել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին ախտանիշների մասին

Բժիշկը զգուշացրել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին ախտանիշների մասին

Բժիշկ Դեյվ Նիքոլսը բացահայտել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին ախտանիշները: Նրա խոսքով, դրանք կարող են նման լինել ոչ այնքան վտանգավոր պաթոլոգիաների դրսևորումների, ուստի հաճախ հայտնաբերվում են ուշ փուլում։ 

Ինչպես նշել է Դեյվ Նիքոլսը, արժե ուշադրություն դարձնել ցանկացած փոփոխության, որը տևում է ավելի քան վեց շաբաթ: Սա նշանակալի ժամանակ է:

«Հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշաններից մեկը որովայնի ցավն է, ինչպես նաև կղանքի հետ կապված խնդիրները»,- զգուշացրել է բժիշկը։

Կոլոռեկտալ քաղցկեղը (աղիների քաղցկեղ) քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է՝ մահացության բարձր մակարդակով: Եվ չնայած հիվանդության դեմ պայքարի բոլոր նորամուծություններին, առաջադեմ իրավիճակներում 5-ամյա ապրելիության մակարդակը չի գերազանցում 40%-ը։ Ամենաբարձր կարգի ուռուցքաբան, վիրաբույժ Բեսլան Բալկարովը Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչ ախտանիշներով կարելի է կասկածել հիվանդությանը։

Նրա խոսքով՝ գրեթե միշտ կոլոռեկտալ քաղցկեղը զարգանում է պոլիպներից, թեև դրանց մեծ մասը չի վերածվում չարորակ ուռուցքի։

Բալկարովը որպես կոլոռեկտալ քաղցկեղի առաջին նշաններ՝ թվարկել է որովայնի ցավը, անհանգստությունը աղիքներում (կարծես թե շարժվում է), գազերը և աղիների սպազմը: Ավելի լուրջ և մտահոգիչ ախտանշանները ներառում են կղանքի մեջ արյուն, թուլացած կղանք (փորլուծություն, որը փոխարինվում է փորկապությամբ), արագ և ցավոտ կղանք, աղիների թերի շարժումների զգացում, ուղիղ աղիքի արյունահոսություն, քաշի կորուստ առանց որևէ ակնհայտ պատճառի և անեմիայի զարգացում, գունատություն և թուլություն: