Բժիշկը զգուշացրել է միգրեն առաջացնող մթերքների մասին

Որոշակի սննդամթերքներ կարող են ազդել միգրենի նոպաների հաճախականության վրա, ասել է նյարդաբան Իննա Ֆիլատովան «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։
Մասնագետի խոսքով՝ դեպքերի 20-30 տոկոսում միգրենն ավելի հաճախակի է դառնում պանիր, շոկոլադ և ցիտրուսային մրգեր ուտելիս։ Արևելյան համեմունքների մեծ քանակություն պարունակող ուտեստները նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Համեմունքներից առաջացած գլխացավերն անգամ ունեն իրենց սեփական անվանումը՝ «չինական ռեստորանի համախտանիշ»։
Միգրենի մեկ այլ պատճառ է գլուտամատ մոնոնիտրատ նյութը, որն օգտագործվում է սննդամթերքի պահածոյացման և սառեցման մեջ: Ասպարտամը, որը պարունակվում է քաղցր գազավորված ըմպելիքի մեջ, նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Ֆիլատովան խորհուրդ է տվել միգրենով տառապողներին հետևել օրվա ռեժիմին ու բաց չթողնել սննդակարգը՝ սրացման ռիսկը նվազեցնելու համար: Քաղցը նույնպես կարող է առաջացնել գլխացավ։