«Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին

«Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին

Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին. հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ի նշան բողոքի, նրանք երեկվա ընկերական խաղում պաստառ են պարզել, որտեղ գրված է՝ «CR7 NOT WELCOME»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով երկու ակումբ է հետաքրքրված՝ Մադրիդի «Ատլետիկոն» ու իտալական «Նապոլին»։ «Ատլետիկոյի» նախագահը սակայն կտրականապես հերքել էր Ռոնալդուի հավանական տեղափոխության լուրը, նշելով, որ դա ինչ-որ մեկի հորինվածքն է: